Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի. Կարայանն անդրադարձավ ԵԱՏՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցմանը  

Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի. Կարայանն անդրադարձավ ԵԱՏՄ-ին Թուրքիայի 
հնարավոր անդամակցմանը

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին Թուրքիայի միանալու մասին հարցին: «Մեր համապատասխան մարմիններն արդեն իսկ այդ հարցին արձագանքել են: Միայն կլրացնեմ, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով, և երբ հերթը հասնի որոշումների կայացմանը՝ Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այս կապակցությամբ նշել էր. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»: 

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օգոստոսի 18-ին նշել է, թե Թուրքիան առաջարկ ունի, որպեսզի մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնությունները Եվրամիության հետ: Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություն հարթել ԵԱՏՄ-ի հետ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ