Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անտոնիո Տայանին առաջարկել Է միջոցներ հատկացնել Լիբիային միգրացիոն հարցը լուծելու համար

Անտոնիո Տայանին առաջարկել Է միջոցներ հատկացնել Լիբիային միգրացիոն հարցը լուծելու համար
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Տայանին Եվրամիությանն առաջարկել Է 6 մլրդ եվրո հատկացնել Լիբիային միգրացիոն խնդիրը լուծելու, ինչպես նաեւ մշակել Աֆրիկայում 50-60 մլրդ եվրո եվրոպական ներդրումների երկարաժամկետ ռազմավարություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպան Թուրքիային 6 մլրդ եվրո Է հատկացրել բալկանյան երթուղին փակելու համար: Արդ ուրեմն, եկել Է Լիբիայի հետ նույն բանն անելու ժամանակը. եկեք միանգամից 6 մլրդ եվրո տանք Լիբիային, իսկ հետո ներդրումներ անենք Աֆրիկայի համալիր ռազմավարության մեջ»,- հայտարարել Է ԵԽ-ի նախագահը հարցազրույցում, որն օգոստոսի 28-ն հրապարակել Է Հռոմում հրատարակվող la Repubblica թերթը: Տայանիի խոսքով՝ Եվրամիության կողմից այդ միջոցների հատկացումը կնպաստեր համաձայնության ձեռքբերմանը ուժի տարբեր կենտրոնների միջեւ, որոնք այսօր գոյություն ունեն Լիբիայում:

«Գեներալ (Խալիֆա) Խաֆթարը կարող Էր դառնալ Լիբիայի զինված ուժերի ղեկավարը, իսկ վարչապետ (Ֆայեզ) Սարաջը կարող Էր պահպանել քաղաքական առաջատարի դիրքը: Բայց գործընթացում նաեւ կներքաշվեին բոլոր ցեղերը, առանձնապես նրանք, որոնք բնակվում են երկրի հարավում»,- այդ կապակցությամբ նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am