Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինասյանը նախ պոկեց 195 կգ, այնուհետ` 200 կգ: Օլիմպիական փոխչեմպիոնը երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 206 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 230 կգ: Սակայն երկրորդ մոտեցման ժամանակ նա գլխավերևում պահեց 230 կգ: Երրորդ մոտեցմամբ Մինասյանը չբարձրացրեց 235 կգ: Երկամարտի 430 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Ունիվերսիադայի չեմպիոն:

Մինասյանն աշխարհի առաջնության բրոնզե (2015), Եվրոպայի առաջնությունների արծաթե (2016, 2017), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է (2016):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am