Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ ավիաչվերթ ունենալու հարցը

 Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ ավիաչվերթ ունենալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը կայցելի Չինաստան: Այցի շրջանակներում հնարավոր է ստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և կքննարկվեն դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ հնարավոր ուղիղ չվերթների իրականացմանը մանրամասները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, հավելելով, որ Սերգեյ Ավետիսյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և ստորագրվել երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am