Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանցիներն ամենաարդար որոշումներն ակնկալում են Կարեն Կարապետյանից. սոցհարցում

Հայաստանցիներն ամենաարդար որոշումներն ակնկալում են Կարեն Կարապետյանից. 
սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենաարդար որոշումները  հայաստանցիներն ակնկալում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ըստ մեր կատարած հարցումների` բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Բնակչությունն ամենաարդար որոշումներն ակնկալում է հենց վարչապետից»,-ասաց Ադիբեկյանը ու հավելեց, որ նշվել է վստահության երեք չափանիշ՝ ունակ է լուծելու ազգային խնդիրները, վստահ են, որ նա կանի դա, և կլինի արդար բոլորի նկատմամբ:

Սոցիոլոգի խոսքով՝ բնակչությունը  վստահ է, որ վարչապետը կաշխատի ոչ միայն իր ազգականների, կուսակցականների և գործընկերների, այլև հավասարապես բոլորի համար: 

Նրա խոսքով՝ վարչապետից հետո երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը՝ 3 անգամ պակաս ձայնով: Կարեն Կարապետյանի վարկանիշը  եղել է 60 տոկոս, իսկ Գագիկ Ծառուկյանինը՝ մոտ 20:

Հարցումն իրականացվել է 5500 մարդու շրջանակում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am