Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրքական թերթի սյունակագրի դեմ

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել 
թուրքական թերթի սյունակագրի դեմ

 ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Գարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում:

«Յենի Շաֆաք»-ի սյունակագիր Քարամանը գրառում էր կատարել, որով վիրավորել էր քրիստոնյաներին:

«Գյավուրից  բարեկամ դուրս չի գա, խոզի կաշվից էլ՝ սփռոց»,- գրել էր սյունակագիրը:

Քարամանը իր գրառման մեջ հավելել էր նաև Ղուրանից հատվածներ մահմեդական և ոչ մահմեդական ժողովուրդների փոխհարաբերությունների վերաբերյալ:

 Գարո Փայլանը Քարամանի դեմ Թուրքիայի դատախազություն բողոք է ներկայացրել ժողովրդի մեջ միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու և քրիստոնյաներին նվաստացնելու մեղադրանքներով:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am