Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ավելի քան 2,5 հազար մարդ Է անօթեւան մնացել Իսկյա կղզու երկրաշարժից հետո

Ավելի քան 2,5 հազար մարդ Է անօթեւան մնացել Իսկյա կղզու երկրաշարժից հետո
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտավորապես 2,6 հազար մարդ Է անօթեւան մնացել օգոստոսի 21-ի երեկոյան Տիրենյան ծովի Իսկյա իտալական կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Անջելո Բորելին:

Գերատեսչության ղեկավարի խոսքով, որն օգոստոսի 22-ի առավոտյան Իսկյայում խորհրդակցություն Է անցկացրել կղզու բոլոր բնակավայրերի քաղաքապետների հետ, մոտավորապես 2 հազար մարդ զրկվել Է տանիքից Կազամիչոլա-Թերմե առողջարանային քաղաքում ու եւս շուրջ 600-ը՝ Լակո-Ամենո փոքրիկ բնակավայրում: Իսկյա կղզու հյուսիսում հատկապես այս երկու բնակավայրերում են գրանցվել առավել մեծ ավերածությունները:

Բորելին նշել Է, որ Իսկյայում չի պլանավորվում ստեղծել վրանային ավան: Բոլոր այն քաղաքացիները, որոնք զրկվել են օթեւանից, կտեղավորվեն բազմաթիվ հյուրանոցներում ու տուրիստական ենթակառուցվածքի մյուս օբյեկտներում:

Իսկյա կղզում երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին): Ճշտված տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 4, իսկ Էպիկենտրոնը գտնվել Է ծովում՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման հտեւանքով տասնյակ շենքեր են քանդվել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա առաջին ցնցումին հետեւել են 14 ավելի թույլ հետցնցումներ:

Տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է երկու կին, վիրավորվել՝ 39 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am