Ավելի քան 2,5 հազար մարդ Է անօթեւան մնացել Իսկյա կղզու երկրաշարժից հետո
14:20, 22 Օգոստոս, 2017Գերատեսչության ղեկավարի խոսքով, որն օգոստոսի 22-ի առավոտյան Իսկյայում խորհրդակցություն Է անցկացրել կղզու բոլոր բնակավայրերի քաղաքապետների հետ, մոտավորապես 2 հազար մարդ զրկվել Է տանիքից Կազամիչոլա-Թերմե առողջարանային քաղաքում ու եւս շուրջ 600-ը՝ Լակո-Ամենո փոքրիկ բնակավայրում: Իսկյա կղզու հյուսիսում հատկապես այս երկու բնակավայրերում են գրանցվել առավել մեծ ավերածությունները:
Բորելին նշել Է, որ Իսկյայում չի պլանավորվում ստեղծել վրանային ավան: Բոլոր այն քաղաքացիները, որոնք զրկվել են օթեւանից, կտեղավորվեն բազմաթիվ հյուրանոցներում ու տուրիստական ենթակառուցվածքի մյուս օբյեկտներում:
Իսկյա կղզում երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին): Ճշտված տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 4, իսկ Էպիկենտրոնը գտնվել Է ծովում՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման հտեւանքով տասնյակ շենքեր են քանդվել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա առաջին ցնցումին հետեւել են 14 ավելի թույլ հետցնցումներ:
Տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է երկու կին, վիրավորվել՝ 39 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am