Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ռումինիայի սահմանապահները ձերբակալել են սիրիացի և իրաքցի 24 փախստականի

Ռումինիայի սահմանապահները ձերբակալել են սիրիացի և իրաքցի 24 փախստականի

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են սիրիացի և իրաքցի 24 փախստականի, ովքեր փորձել են անօրինական կերպով անցնել սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ նրանք փորձել են հատել Շենգենյան գոտու տարածքը: Ոստիկանության աշխատակիցները փախստականներին կարողացել են կանգնեցնել Ռումինիայի արևմուտքում գտնվող Նադլակ քաղաքի մոտ՝ Հունգարիայի հետ սահմանի մոտակայքում: Ներգաղթյալներից 8-ը տղամարդ է, 3-ը՝ կին, 13-ը՝ 2-16 տարեկան երեխաներ: Ոստիկանությունը հարցի շուրջ հետաքննություն է սկսել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am