Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող
10:51, 19 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սենթ Լուիսում ընթացող արագ և կայծակնային մրցաշարերից ավարտից երկու տուր առաջ Արոնյանն արդեն անհասանելի էր հետապնդողներից: Ի վերջոհայ գրոսմայստերը հավաքեց 24,5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Արոնյանը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, Լե Կուանգ Լիեմին, Ֆաբիանո Կարուանային 7 Լենիեր Դոմինգեսին: Պարտվեց միայն Դավիդ Նավարային:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում