Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ճապոնիայում շտապ ազդարարման վարժանքներ են անցկացվել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում

Ճապոնիայում շտապ ազդարարման վարժանքներ են անցկացվել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում տեղի են ունեցել շտապ ազդարարման J-Alert համակարգի օգտագործման վարժանքներ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում: Թեստային նախազգուշացումը տարածվել Է հատուկ վերահաղորդիչների միջոցով եւ կապի հատկացված ալիքներով՝ Հոնսյու կղզու հարավարեւմտյան մասի 202 քաղաքներում եւ ավաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարժանքներն անցկացվել են Տյուգոկուի տարածաշրջանում, ինչպես նաեւ Սիկոկու կղզում, ըստ Փենյանի հայտարարությունների՝ հենց այդ տարածքների վրայով պետք Է անցնեն հյուսիսկորեական հրթիռները Գուամ կղզու ուղղությամբ դրանց արձակման դեպքում:

Ընդհանուր առմամբ վարժանքներին մասնակցել են ինը պրեֆեկտուրաներ: Kyodo գործակալության տվյալներով՝ տեղի ունեցած վարժանքները վերաբերել են սոսկ համակարգերի աշխատունակության ստուգմանը: Բնակչության տարահանում չի կատարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am