Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ Է Թրամփի պաշտոնազրկմանը. հարցում

Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ Է Թրամփի պաշտոնազրկմանը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման դեմ հանդես եկող ամերիկացիների բաժինը կազմում Է 53 տոկոս. այդ նախաձեռնության կողմնակիցները կազմում են բնակչության 40 տոկոսը: Դա ցույց Է տվել Կրոնների ուսումնասիրման հանրային ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպության (Public Religion Research Institute, PRRI) անցկացրած հարցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի վերջին նախագահի պաշտոնաթողության կողմնակիցների եւ հակառակորդների թիվը, USA Today թերթի եւ iMediaEthics պորտալի հարցման համաձայն, հավասար Էր՝ 42-ական տոկոս:

Հարցման մասնակիցների գրեթե կեսը (49 տոկոսը) կարծում Է, որ Թրամփը խախտել Է Սահմանադրությունը՝ կատարելով նախագահի պարտականությունները:

Գործող նախագահը ժողովրդականությամբ զգալիորեն զիջում Է ամերիկացի մյուս հանրապետական առաջնորդներին: Օրինակ, ԱՄՆ-ի այն բնակիչների բաժինը, որոնք դրական են գնահատում Ջորջ Բուշ-կրտսերին, կազմում Է 53 տոկոս: Թրամփի համար համապատասխան ցուցանիշը 38 տոկոս Է:

Հարցումն ԱՄՆ-ի ավելի քան երկու հազար քաղաքացիների շրջանում անցկացվել Է օգոստոսի 2-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակաշրջանում: Արդյունքների անճշտությունը կազմում Է 2,7 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am