Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև. տնտեսագետ


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև: Օգոստոսի 16-ին կայացած Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշկեք-Մինսկ տեսակամուրջի ընթացքում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Շատ կարևոր է, որ Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ազատ առևտրի համաձայնագիր կունենան: Իրանը 80-միլիոնանոց շուկա ունի, և ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել այդ երկրի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալու հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց տնտեսագետը:

Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանը միակն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ և կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ