Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավելի քան 500 ռուս զբոսաշրջիկների ինքնազգացողությունը Թուրքիայում վատացել է

Ավելի քան 500 ռուս զբոսաշրջիկների ինքնազգացողությունը Թուրքիայում վատացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հանգստացող ավելի քան 500 ռուսների ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին ահազանգեր է ստացել «Ռոսպոտրեբնադզորը»: Ահազանգերն ստացվել են կառույցի «թեժ գիծ», որը բացվել էր Թուրքիայում Կոկսակի համաճարակի բռնկման հետ կապված:

«Հիվանդացության դեպքեր են արձանագրվել Անթալիայի, Սիդի, Բելեկի, Կեմերի հյուրանոցներում: Ամենաշատը հիվանդացել են մինչև 14 տարեկան երեխաները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է գերատեսչությունը:

 Ռուս զբոսաշրջիկները զանգահարում են տուրիստական գործակալություններ՝ խնդրելով չեղարկել Թուրքիա շրջագայությունները այնտեղ մոլեգնող Կոկսակի վիրուսի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով: Ռուսական ԶԼՄ-ներն օգոստոսի 7-ին հայտնել Էին, որ Կոկսակի վիրուսով հիվանդացած ռուսաստանցիները զանգվածաբար հեռանում են Թուրքիայից:

Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:

Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը: Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետևանքով: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am