Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի նախագահը երեք կանանց Է պաշտոնի նշանակել կառավարության կազմում

Իրանի նախագահը երեք կանանց Է պաշտոնի նշանակել կառավարության կազմում
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեք կանանց Է պաշտոնի նշանակել կառավարության կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագահի կայքը:

Իրավական հարցերով փոխնախագահ Մաջիդ Անսարիի փոխարեն, որն ավելի վաղ հայտնել Էր, թե թողնելու Է պաշտոնը, նշանակվել Է Լայա Ջունեյդին: Նոր կառավարության կազմում նախագահի՝ կանանց եւ ընտանիքի հարցերով տեղակալ Է ընտրվել Մասումա Էբթեքարը՝ այդ պաշտոնում փոխարինելով Շահինդոխթ Մոլդավերդիին, որին նախագահը նշանակել Է քաղաքացիների իրավունքների հարցերով իր օգնականը:

Օգոստոսի 8-ին Հասան Ռոուհանին խորհրդարանի հաստատմանն Է ներկայացրել նախարարների նոր կաբինետում պաշտոնների թեկնածուների ցուցակը, ինչից հետո խորհրդարանականները կսկսեն ստուգել թեկնածուների անձնական գործերը եւ ուսումնասիրել նոր պաշտոնին վերաբերող նրանց պլանները:

Նախագահի կողմից ներկայացված նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակում կանայք չկան:

Միակ կինը, որը նախարարական պաշտոն Է զբաղեցրել Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր, եղել Է Մարզիե Վահիդ Դասթջերդին. նա առողջապահության եւ բժշկական կրթության նախարարն Էր Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախարարների կաբինետում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am