Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Էդվարդ Նալբանդյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգի մասին

 Էդվարդ Նալբանդյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 
հանդիպման օրակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողության շրջանակում լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Օրակարգում լինելու են այն հարցերը, որոնց մասին բազմիցս ասել ենք. ստեղծել համապատասխան պայմաններ բանակցային գործընթացն առաջ տանելու համար, այսինքն՝ այն, ինչ եղել է, ինչի շուրջ մենք բանակցում ենք: Բանակցություններին միշտ էլ պետք է տրամադրված լինել, դրանք վարել, որովհետեւ այլընտրանք չկա»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ նախագահների հանդիպման մասով կոնկրետ ոչինչ չկա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am