Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28 տոկոսով

 Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1 միլիոն 373 հազար 856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, 2017 թվականի հուլիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 270 751 մարդ՝ 19 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-հուլիսին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 24,7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 12 708 տոննա ապրանք, որը 59,7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հուլիսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9098 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15063 տոկոսով:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիսին ուղևորահոսքը 526.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած: 
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am