Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը երկիր ժամանողներին կդիմավորի մեր մշակույթի բացառիկ արժեքների 3D պատկերներով

Հայաստանը երկիր ժամանողներին կդիմավորի մեր մշակույթի բացառիկ արժեքների 3D 
պատկերներով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոլիդ Սիսթեմս» ընկերության տնօրեն Ռուբեն Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրել է թանգարանային մի նմուշի վիրտուալ պատկերն՝ իր ցուցադրական վահանակով։

Մտադրություն կա Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ տասը նմուշների 3D պատկերները նման եղանակով ցուցադրության համար տեղադրել Երևանի «Զվարթնոց» օդակայանի ժամանման և բեռների ստացման սրահներում։

«Այս նախաձեռնությունը նորություն է, և կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի, եթե մշակութային արժեքավոր նմուշները և՛ հայ, և՛ օտարազգի մարդկանց ներկայացվեն 3D ձևաչափով: Այցելելով մեր երկիր` զբոսաշրջիկն օդակայանում կծանոթանա մեր մշակույթին նախքան թանգարան այցելելը: Դա նաև կնպաստի, որ հետաքրքրությունը մեր պատմության նկատմամբ մեծանա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սարգսյանը:

Պատկերացրեք, որ Հայաստան ժամանողներին նաև այսպիսի տեսքով «դիմավորում են» Արենիի քարանձավում պեղված մոտ 6 հազար տարեկան և աշխարհում մինչ օրս հայտնաբերված առաջին կաշվե կոշիկը, Լճաշենում պեղված բրոնզեդարյան քառանիվ կառքը, Մշո Սուրբ Առաքելոց մ վանքի դուռը:

Այս գաղափարի հեղինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am