Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Հայաստանում մահացության դեպքերի հիմնական պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին գրանցվել է մահվան 14 հազար 709 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով: 2016 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել  է մահվան 14  հազար 403 դեպք:

Այս տարի մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Երևանում: Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում, որին հաջորդում է Վայոց ձորը, այնուհետև Շիրակը, Տավուշը:

Մահացության պատճառները տարբեր են: Դեպքերի մեծ մասը` 8 հազար 425-ը, բաժին է ընկել արյան շրջանառության համակարգի հիվանդություններին, այնուհետև նորագոյացություններին` 2 հազար 756 դեպք, որին հաջորդում  են շնչառական օրգանների հիվանդությունները` 1 013 դեպք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ