Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 28.07.2017

Սպասվող լրահոս. 28.07.2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Կոտայքի մարզի «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում այսօր` հուլիսի 28-ին, կանցկացվի հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ընթացքին կհետևեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Ներկա կլինեն նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Կներկայացվեն Հայաստանում կինոարտադրության զարգացման ծրագրի կարևոր շեշտադրումները։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանը հանդես կգան կինոարտադրության ծրագրի մանրամասներով:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը կներկայացնեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների:

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլիանորա Վիրաբյանը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, դեսպան Վահրամ Կաժոյանը կներկայացնեն վիճակագրական տվյալներ և կանդրադառնան թրաֆիքինգի խնդիրներին:

Մատենադարանում կներկայացվի «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» IX հատորը: Այն տպագրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ: Ելույթով հանդես կգան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր Ղևոնդյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Մայր ցուցակի խմբագիր Գևորգ Տեր Վարդանյանը և ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Էորտեկյանը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոցի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Փակմանը կմասնակցեն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր: Միջոցառման ավարտին տեղի կունենա համերգ, որտեղ ելույթ կունենան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Երևանի վարչական շրջանները կպայքարեն միմյանց դեմ: Պայքարի հարթակը շախմատի խաղատախտակն է: Մանկական զբոսայգում կանցկացվի «Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը: Այն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am