Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմ

Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի 
վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահը հանձնարարել է Կրթության և գիտության նախարարությանը փոխհատուցել սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի վարձը և ներդնել նշված համայնքներից ուսանողների ուսման վարձի հատուկ մեխանիզմ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և առաջարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին այդ հանձնարարականների հետ կապված ընդունել կառավարության որոշումներ:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 26-ին իր նախագահությամբ տեղի է ունեցել սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստը և այնտեղ ներկայացվել է ՀՀ նախագահի՝ ԿԳՆ-ին ուղղված երկու հանձնարարական։ «Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը: Երկու հանձնարարականի վերաբերյալ էլ Կրթության և գիտության նախարարի տեղակալը երեկ զեկուցում էր, որ պատրաստ են: Բայց դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիմելով վարչապետին՝ նախարարն առաջարկեց ԿԳՆ-ին այսօր ուղղված իր հանձնարարականում ներառել նշված երկու հանձնարարականները ևս: «Շատ լավ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Ավելի վաղ վարչապետը ԿԳ նախարարին հանձնարարել ապահովել 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am