Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգների պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպային

ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգների 
պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպային

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ մեջ բերելով գերմանական տնտեսության Արևելյան հանձնախմբի ղեկավար՝ Վոլֆգանգ Բյուխելեի խոսքերը:

«Պետք է բացառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական ընկերությունների նկատմամբ: Եթե դրա համար չկան երաշխիքներ, ապա անհրաժեշտ է Եվրամիության կողմից պատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է Բյուխելեն:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 419 կողմ և 3 դեմ ձայներով ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ ուղղված պատժամիջոցների օրինագիծ: Կրեմլում հայտարարել էին, որ օրինագիծը «ծայրահեղ բացասական» են գնահատում, իսկ ԵՄ-ում այն անվանել էին «Վաշինգտոնի միակողմանի գործողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am