Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:

Քերնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում դատական գործ են հարուցել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ, իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն բանտարկվել է առանց հիմնավոր պատճառի:

Ավստրիայի վարչապետն ընդգծել է, որ Եվրամիությունը տնտեսական առումով կախվածություն չունի Թուրքիայից, այլ հակառակը՝ Թուրքիան է կախված ԵՄ-ից: «Թուրքիան մեծապես կախված է Եվրոպայից և Արևմուտքից: Ուղղակիորեն Թուրքիա կատարվող ներդրումների մեծ մասն արվում է Արևմուտքից»,- նշել է նա:

Քերնն ասել է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի Եվրոպային ավելի մոտենալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am