Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Եվրատեսիլը» 2018 թվականին տեղի կունենա Լիսաբոնում

«Եվրատեսիլը» 2018 թվականին տեղի կունենա Լիսաբոնում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2018 թվականին տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաքում: Համապատասխան տեղեկատվությունը հուլիսի 25-ին հայտնվել Է մրցույթի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդագրության համաձայն՝ բացի Լիսաբոնից, հավակնորդ քաղաքների թվում հիշատակվել են Գիմարայնշը, Գոնդոմարը, Ֆարուն եւ Սանտա Մարիա դա Ֆեյրան: Նշվում Է, որ սկզբնապես Radio e Televisչo de Portugal (RTP) պետական հեռուստատեսային ընկերությունը հայտարարել Էր միջոցառումը մայրաքաղաքում անցկացնելու մասին, բայց ավելի ուշ որոշվել Էր քննարկել այլ տարբերակներ: Հայտնի Է, որ մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին եւ 10-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Պորտուգալիան մրցույթն իր տարածքում անցկացնելու հնարավորությունն ստացավ «Եվրատեսիլ-2017»-ում իր մասնակից Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am