Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները 1965 թվականին ծնված Մանուկ Սիմոնյանի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:  Ոստիկանությունը նրան փնտրում էր որպես անհետ կորած:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն»,-ասված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am