Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Նարվա» շախմատի դպրոցում կանցկացվի ԶԼՄ-ների շախմատի թիմային անդրանիկ մրցաշարը

«Նարվա» շախմատի դպրոցում կանցկացվի ԶԼՄ-ների շախմատի թիմային անդրանիկ 
մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարվա» շախմատի դպրոցում հուլիսի 29-ին ժամը 10.30-ին անցկացվելու է առաջին թիմային շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ: Մրցաշարի գլխավոր հովանավորն է «Նարվա» շախմատի դպրոցը, իսկ կազմակերպիչները հանդիսանում են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան եւ «Նարվա» շախմատի դպրոցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարը կանցկացվի մեկ օրում արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:

Թիմերը կմրցեն շրջանային մրցակարգով: Մրցումները կսպասարկեն «Նարվա» շախմատի դպրոցի փորձառու մրցավարները: Հաղթող թիմը կպարգևատրվի գավաթով, իսկ թիմի անդամները՝ մեդալներով եւ դիպլոմներով, 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կստանան մեդալներ եւ պատվոգրեր հովանավորի կողմից

Յուրաքանչյուր թիմ իր կազմում պետք է ունենա 3 լրագրող, որոնք կարող են լինել կամ մեկ կամ էլ տարբեր ԶԼՄ-ներից, տալով իր թիմին կամ ԶԼՄ-ի, կամ էլ այլ անվանում: Մրցաշարին մասնակցել ցանկացողները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 077 181878 հեռախոսահամարով ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանին:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն «Նարվա» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Երկրորդ մցաշարը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայում 2016 թվականի հոկտեմբերի 29-ին: Իսկ երրորդ շախմատային անհատական մրցաշարը ԶԼՄ-ների միջեւ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 2017 թվականի փետրվարի 25-ին: Բոլոր 3 մրցաշարերում  հաղթող ճանաչվեց Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am