Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կարեն Նազարյանն ընդունել է Եվրախորհրդարանի մի շարք աշխատակիցների

Կարեն Նազարյանն ընդունել է Եվրախորհրդարանի մի շարք աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումերին, տարբեր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ձևավորման շուրջ ընթացող աշխատանքներին, ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:

Փոխնախարար Նազարյանը շեշտեց, որ կյանքի է կոչվել է Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում արտացոլված հանձնառությունների մեծ մասը՝ դրանց լիակատար իրականացման առումով կարևորելով ակտիվ համագործակցությունը ինչպես ԵՄ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:

Հյուրերի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով, որ Բաքվի ապակառուցողական ու սադրիչ քայլերը խոչընդոտում են դրանց։

Հայաստանի փոխարգործնախարարը պատասխանեց հրատապ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց օրակարգային հարցերի շուրջ նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am