Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Իրանի կինոթատրոններում կցուցադրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը

Իրանի կինոթատրոններում կցուցադրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված 
«Փրկության քարտեզ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հուլիսի 23-29-ը անցկացվելիք հայկական կինոյի շաբաթվա շրջանակներում ցուցադրվելու է նաև Հայոց ցեղասպանության ընթացքում կին միսիոներների գործունեությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Financial Tribune-ը, հայկական կինոյի շաբաթը կանցկացվի Թեհրանում, Մաշադում և Շիրազում, որտեղ կցուցադրվեն ժամանակակից հայկական 10 ֆիլմեր: Միջոցառումը կազմակերպել են Իրանում Հայաստանի դեսպանությունը և «Արվեստ ու փորձառություն» կինեմատոգրաֆիական խումբը:

Շաբաթվա ընթացքում կցուցադրվեն ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» և «Փրկության քարտեզ» ֆիլմերը, ինչպես նաև Արամ Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը:

«Փրկության քարտեզը» վավերագրական դրամա է, որը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներկայացնում է հինգ եվրոպացի միսիոներ կանանց կյանքը, ովքեր ականատես են դարձել Հայոց ցեղասպանությանը և այդ ընթացքում փորձել են փրկել ու ապաստան գտնել հայ կանանց և երեխաների համար:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ