Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը

Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է 
«Ազատամարտիկների այգու» կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ  2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները  նշել են, որ այգու ձևավորումը կառանձնանա ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով: Կկառուցվի նաև ամֆիթատրոն՝ ներկայացումներ և միջոցառումներ կազմակերպելու համար: Միաժամանակ, այգու տարածքով կապահովվի հետիոտնի կապը Ստեփանակերտի Թումանյան փողոցից դեպի դպրոց, մարզադաշտ և հրապարակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանձնակի կարևորելով «Ազատամարտիկների այգու» կառուցումը` պատասխանատուները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության ու ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ նկատելով, որ հանգստի այս գոտին կդառնա հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական խորհրդանիշներից մեկը: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն  Գրիգորյանն էլ համոզմունք է հայտնել, որ այգին հարմարավետ ու սիրված հանգստի վայր կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ Արցախի մայրաքաղաքի հյուրերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am