Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը երրորդ անգամ Է բանակի նախարարի պաշտոնի թեկնածու առաջադրել

Թրամփը երրորդ անգամ Է բանակի նախարարի պաշտոնի թեկնածու առաջադրել
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որպես բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնի թեկնածու Է առաջադրել Մարկ Էսպերին՝ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական հսկայի՝ Raytheon ընկերության նախկին փոխնախագահին: Հուլիսի 19-ին համապատասխան հայտարարությունը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Թրամփն արդեն այս պաշտոնում առաջարկել Էր ամերիկացի միլիարդատեր-ներդրող Վինսենթ Վիոլային, ինչպես նաեւ Թենեսիի նահանգի Սենատի անդամ Մարկ Գրինին: Առաջինն իր թեկնածությունը հանել Է իր մասնավոր եւ պետական շահերի պոտենցիալ բախման հնարավորության պատճառով, իսկ երկրորդը՝ սեռական փոքրամասնությունների, իսլամի եւ Էվոլյուցիայի տեսության թեմայով արտահայտությունների առանչությամբ իր վրա հարձակումների ֆոնին:

Բանակի նախարարությունը մտնում Է ԱՄՆ-ի պաշտանական գերատեսչության կազմի մեջ: Դրա ղեկավարը պատասխանատու Է, մասնավորապես, ամերիկյան ցամաքային զորքերի նյութա-տեխնիկական ապահովման, ինչպես նաեւ մարդկային եւ ֆինանսական պաշարների համար, որոնք գտնվում են դրանց տնօրինության ներքո: Ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ բանակի նախարարները նախագահական կաբինետի անդամներ չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am