Թրամփը երրորդ անգամ Է բանակի նախարարի պաշտոնի թեկնածու առաջադրել
10:48, 20 Հուլիս, 2017Ավելի վաղ Թրամփն արդեն այս պաշտոնում առաջարկել Էր ամերիկացի միլիարդատեր-ներդրող Վինսենթ Վիոլային, ինչպես նաեւ Թենեսիի նահանգի Սենատի անդամ Մարկ Գրինին: Առաջինն իր թեկնածությունը հանել Է իր մասնավոր եւ պետական շահերի պոտենցիալ բախման հնարավորության պատճառով, իսկ երկրորդը՝ սեռական փոքրամասնությունների, իսլամի եւ Էվոլյուցիայի տեսության թեմայով արտահայտությունների առանչությամբ իր վրա հարձակումների ֆոնին:
Բանակի նախարարությունը մտնում Է ԱՄՆ-ի պաշտանական գերատեսչության կազմի մեջ: Դրա ղեկավարը պատասխանատու Է, մասնավորապես, ամերիկյան ցամաքային զորքերի նյութա-տեխնիկական ապահովման, ինչպես նաեւ մարդկային եւ ֆինանսական պաշարների համար, որոնք գտնվում են դրանց տնօրինության ներքո: Ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ բանակի նախարարները նախագահական կաբինետի անդամներ չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am