Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Շրի Ակբարի միջև։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի` Երևան կատարած այցելության ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Շրի Ակբարը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում