Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են աշնանն այցելել տարածաշրջան

Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են աշնանն այցելել տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպումից հետո 2017 թվականի աշնանն այցելել տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

«Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը կողմերին առաջարկ է արվել հանդիպել այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը»,- ասել է Հաջիևը:

Նա նշել է, որ արտգործնախարարները երկու երկրի նախագահներին կփոխանցեն այս տարվա ընթացքում հանդիպելու առաջարկը: «Նախագահների ակնկալվող հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են ընթացիկ տարվա աշնանն այցելել տարածաշրջան»,- հայտնել է նա:

Բրյուսելում հուլիսի 11-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են Նախագահներին փոխանցել իրենց առաջարկը այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am