Բրյուսելում ավարտվել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
23:19, 11 Հուլիս 2017
ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին թվիթերյան իր միկրոբոլոգի միրջոցով տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում