Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանին զսպելու առավել շոշափելի միջոցներ. Նալբանդյան

 Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանին զսպելու առավել 
շոշափելի միջոցներ. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկում: Այդ մասին ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։ Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, այս զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը:

Նալբանդյանը հիշեցրել , որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից: «Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են: Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը և Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի համաձայնությունները: Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am