Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում մշտապես խախտվում են մարդու իրավունքները. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձեւի նախագիծ

 Ադրբեջանում մշտապես խախտվում են մարդու իրավունքները. ԵԱՀԿ 
խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձեւի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել է Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձեւի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Риа Новости»-ի թղթակիցը:

Նախագիծը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ մտահոգություն է հայտնում ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական եւ աճող խախտումների, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության, լրագրողների եւ ազատության համար պայքարող այլ պաշտպանների իրավունքների խախտման կապակցությամբ:

Ներկայացնելով բանաձեւը՝ հեղինակ  Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը նշել է, որ խոսքը գնում է ժողովրդավարության հետ կապված խնդիրների մասին այն երկրում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:

Բանաձևի օգտին կողմ է քվեարկել 31 պատվիրակ, դեմ՝ 17-ը, նույնքան  պատվիրակ էլ քվեարկել է ձեռնպահ:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am