«Ավիաուսումնական կենտրոն»-ը հայտարարում է ընդունելություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտություններով.
- «Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում» 1041.01.5
Որակավորումը` տեխնիկ-կարգավար, առկա ուսուցմամբ, անվճար (7) և վճարովի (15) տեղ:
Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:
- «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում» 1041.02.5
Որակավորումը` կարգավար-օդային տրանսպորտի երթևեկության կառավարում, առկա ուսուցմամբ, անվճար (3) և վճարովի (5) տեղ:
Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:
- «Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում» 0716.06.5
Որակավորումը` ավիատեխնիկ, անվճար (5) և վճարովի (10) տեղ:
Ուսման տևողությունը 3 տարի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, բոլոր դիմորդները պետք է ունենան միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն:
Դիմորդը հանձնաժողովին անձամբ ներկայացնում է.
- դիմում,
- կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,
- 6 լուսանկար (3X4),
- անձնագիրը և պատճենը,
- սոցիալական քարտի պատճենը,
- կցագրման վկայականի պատճենը կամ զինվորական գրքույկի պատճենը,
- արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը` յուրաքանչյուր օր՝ ժամը 900- 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն իրականացվելու է օգոստոսի 28-ին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով, /060/37-35-47, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում` 31-89, 35-63 կամ այցելել՝ ք. Երևան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ: