Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային տեղափոխելուց հրաժարված երթուղայինի վարորդը խիստ նկատողություն է ստացել

Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային տեղափոխելուց հրաժարված 
երթուղայինի վարորդը խիստ նկատողություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային տեղափոխելուց հրաժարված 12 համարի երթուղին սպասարկող վարորդը տնտեսվարողի կողմից գրավոր տեսքով խիստ նկատողություն է ստացել` ոչ պատշաճ սպասարկում եւ քաղաքացիների հետ ոչ բարեկիրթ վարվելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի  հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները հանդիպել են տնտեսվարողին, ճշտել մանրամասները: «Դեպքը երկրորդ անգամ կրկնվելու դեպքում տվյալ երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից»,-ասաց նա:

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանն իր էջում գրել էր, որ հունիսի 28-ին իր աղջիկն ու  թոռնիկը հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետհամարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել. «Կարողա էս ձեր համար բեռնատար ա»:

Սոցիալական ցանցերում վարորդի արարքը սուր քննադատության էր ենթարկվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am