Տնտեսություն

Վերականգնվող էներգիայի արտադրության նպատակով օգտագործվող հողերի սակագները նվազեցվելու են

2 րոպեի ընթերցում

Վերականգնվող էներգիայի արտադրության նպատակով օգտագործվող  հողերի սակագները նվազեցվելու են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակում է օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որի նպատակն է սահմանել վերականգնվող էներգիայի արտադրության նպատակով օգտագործվող հողերի գնային քաղաքականությունը, ինչպես նաև հեշտացնել այդ հողերի ձեռքբերման գործընթացները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին Գերմանա-հայկական հիմնադրամի շրջանակում իրականացվող «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպվող սեմինարի ժամանակ այս մասին ասացՀՀէներգետիկենթակառուցվածքներիևբնականպաշարներինախարարիտեղակալՀայկ Հարությունյանը:

«Հուսով եմ, որ ներկայումս պատրաստվող բարեփոխումների փաթեթին Ազգային Ժողովը հավանության կտա. այն կապված է հողի կատեգորիայի փոփոխության հետ: Ներկայումս արևային և հողմային էներգիայի կայանների կառուցման նպատակով հող ձեռք բերելը բավականին երկարաժամկետ և որոշ վայրերում թանկարժեք գործընթաց է»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով` նախկինում օրենսդրությամբ հաշվի չէր առնվել, որ մեծ ծավալի վերականգնվող էներգիայի աղբյուրներ ի հայտ կգան, որոնք մեծաքանակ հողատարածքներ են պահանջում:

« Ներդրողների կողմից բարձրացված խնդիրների թվում այս հարցը կարևորագույններից մեկն է: Մենք նախաձեռնել ենք օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որպեսզի այդ հարցին լուծում տրվի»,- եզրափակեց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում