Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին

 Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով 
ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել Պետական դումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում:

«Պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար Պանկով Ն.Ա.-ին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ ԶՈւ-ի ու ՌԴ ԶՈւ-ի Զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման ժամանակ»,- նշված է հրամանում:

2016 թվականի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի հետ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում 2 երկրների միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը: Ստեղծվող կառույցը պետք է զինված հարձակման, ինչպես նաև այլ մարտահրավերների ու կողմերի անվտանգությանը սպառնալիքների դեպքում ակտիվ արձագանք ապահովի:

Խմբավորման հրամանատարին նշանակում է Հայաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնելով: Խմբավորման հրամանատարին ուղղված օպերատիվ կառավարման  հրահանգները մշակվում են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի շտաբի և Հայաստանի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության կողմից, որից հետո դիտարկվում են 2 կողմերի Գլխավոր շտաբների պետերի կողմից:

Խաղաղ ժամանակաշրջանում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Գլխավոր շտաբին, իսկ ռազմական ժամանակաշրջանում` կողմերի համաձայնությամբ հնարավոր է նաև Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին ենթարկվելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am