Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ալբանիայի վարչապետը հռչակել Է իր կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում

Ալբանիայի վարչապետը հռչակել Է իր կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի վարչապետ եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության (ՍԿ) ղեկավար Էդի Ռաման հունիսի 27-ին իր հաղթանակն Է հռչակել խորհրդարանական ընտրություններում եւ կողմնակիցներին հորդորել Է այն տոնել Տիրանայի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալբանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների համաձայն, ընտրատեղամասերի 97,5 տոկոսից ստացված տվյալների ամփոփումից հետո Սոցկուսակցությունն ստացել Է ձայների 48,16 տոկոսը եւ երկրի միապալատ խորհրդարանի 140 տեղերից հավակնում Է 74-ին: 28,73 տոկոս ձայներով երկրորդ տեղում Է խոշորագույն ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ)՝ սպասվող 43 մանդատներով, երրորդում՝ 14,38 տոկոս ձայներով, Հանուն ինտեգրացման սոցիալիստական շարժումը՝ 19 հնարավոր մանդատներով:

Եվս երեք մանդատի հավակնում Է Հանուն արդարության, ինտեգրացման եւ միասնության կուսակցությունը՝ ընտրողների 4,71 տոկոսի աջակցությամբ: Հունիսի 25-ին երկրի քաղաքացիները 12 վարչական օկրուգներում ընտրել են միապալատ խորհրդարանի 140 պատգամավորներին, ընդ որում՝ օրենսդիր մարմին անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում Է 3 տոկոս, իսկ կոալիցիաների համար՝ 5 տոկոս: Պատգամավորական մանդատներին հավակնում են 18 քաղաքական միավորումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am