Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իրաքի զինուժերը Մոսուլի պատմական մասում հսկողություն են հաստատել Էլ Ֆարուք շրջանի նկատմամբ

Իրաքի զինուժերը Մոսուլի պատմական մասում հսկողություն են հաստատել Էլ Ֆարուք շրջանի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումները վերադարձրել են հսկողությունը Էլ Ֆարուք շրջանի նկատմամբ Մոսուլի պատմական մասում, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին պատվարն Է քաղաքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է As Sumaria հեռուստաալիքը, հունիսի 26-ին հայտնել Է Մոսուլից ԻՊ-ի վտարման գործողության հրամանատար գեներալ Աբդել Ամիր Յարալլան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Sky News Arabia հեռուստաալիքը նշում Է, որ Էլ Ֆարուքը Հին Մոսուլի առաջին թաղամասն Է, որը լիովին ազատագրվել Է ծայրահեղականներից: Այդ շրջանում Է գտնվում Ան Նուրի պատմական մզկիթը, որտեղ գրեթե երեք տարի առաջ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարեց «խալիֆայության» ստեղծման մասին: Պաշտամունքային կառույցը, որը խորհրդանշում Է զինյալների իշխանությունը Մոսուլում, ծայրահեղականների կողմից պայթեցվել Է անցած շաբաթ կառավարական ուժերի հարձակման ընթացքում:

Հունիսի 25-ին Իրաքի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յախյա Ռասուլը հավաստել Է, որ զինյալների հսկողության տակ Է գտնվում Մոսուլի պատմական մասի միայն 1 տոկոսը: Հարձակումը, որին մասնակցում են բանակային զորամասեր, հատուկ նշանակության ուժեր եւ Իրաքի համերկրային ոստիկանությունը, իրականացվում Է երեք ուղղությամբ, ցամաքային զորքերին աջակցություն Է ցուցաբերում կառավարական օդուժը: Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալների գերության մեջ Է մնում 50 հազարից մինչեւ 90 հազար քաղաքացիական անձ: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ահաբեկիչների թիվը չի գերազանցում 200-ը: Նրանք հիմնականում մահապարտներ են ու դիպուկահարներ: Ինչպես նշել Է հրամանատարության ներկայացուցիչը, զինյալների մեծամասնությունը օտարերկրյա վարձկաններ են: Իշխանությունները հորդորում են ԻՊ-ին հարած իրաքցիներին՝ վայր դնել զենքը եւ հանձնվել:

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքից եւ ահաբեկիչների գլխավոր հենակետը հանդիսացող Մոսուլից ԻՊ-ի արտաքսման ռազմարշավն սկսել Է անցյալ տարվա հոկտեմբերին: Այդ ընթացքում ցամաքային կազմավորումներին՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի եւ Իրաքի ռազաօդային ուժերի աջակցությամբ, հաջողվել Է ազատագրել արեւելյան Մոսուլը եւ քաղաքի արեւմտյան մասի զգալի տարածքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am