Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պետք է մեծ ուշադրություն դարձնենք, թե ինչ արդյունքներ են տվել կատարված ծախսերը. ՀՀ վարչապետ

Պետք է մեծ ուշադրություն դարձնենք, թե ինչ արդյունքներ են տվել կատարված 
ծախսերը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարունակում է հետևողական ջանքեր գործադրել ծրագրային բյուջետավորման ներդրման համար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ՀՀ 2016թ․ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այդ աշխատանքները շարունակվում են: Սա նշանակում է, որ մենք համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձնենք ոչ թե նրան, թե  որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են տվել այդ ծախսերը։ Հենց այս ոգով էլ մենք պետք է շարունակենք քննարկումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Նա հավելեց, որ տնտեսության զարգացմանը միտված գործողությունների մշակման քննարկումները սկսվել են և շարունակվում են ու իրենց ամրագրումն են գտել ՀՀ կառավարության ծրագրում, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները կանցնեն կառուցողական մթնոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am