Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Ռուբեն Գևորգյանցի հարազատները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Ռուբեն Գևորգյանցի հարազատները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել 
զինծառայողների հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել` կոչ անելով կինոռեժիսորի հիշատակին ծաղկեպսակներ գնելու փոխարեն գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին:

«Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին ՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված
վնասների հատուցման» Հիմնադրամ
Ստացողի հաշվի համարը`   103008661003
Ստացողի բանկի անվանումը`
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են հարազատները:

Ռուբեն Գևորգյանցը մահացել էր հունիսի 23-ին՝ 71 տարեկանում։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 18։30-20։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին, ժամը 11։00-13։30, նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։ 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ