Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը քաղաքացիական խումբ Է ուղարկում Սիրիա՝ օգնելու խաղաղ բնակիչներին. NYT

ԱՄՆ-ը քաղաքացիական խումբ Է ուղարկում Սիրիա՝ օգնելու խաղաղ բնակիչներին. NYT
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սիրիա Է ուղարկում քաղաքացիական խումբ՝ փորձելու վերադարձնել կայունությունն այն տարածաշրջաններում, որոնք ԱՄՆ-ի կողմից օժանդակվող ընդդիմության կողմից ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:
Հրատարակության տվյալներով՝ խումբը բաղկացած Է յոթ հոգուց: Դրա կազմում են ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ներկայացուցիչներ, անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, ոմանք արդեն ժամանել են Սիրիա:
Քաղացիական խմբի, որի ուղարկման մասին տեղեկատվությունը չի հրապարակվել, առաքելության նպատակն Է կանխել հումանիտար ճգնաժամը եւ օգնել սիրիացիներին վերադառնալու տուն: Մասնագետները կկազմակերպեն զինյալների կողմից թողնված ճանապարհամերձ ռումբերից տարածքների մաքրման, Էլեկտրականության եւ խմելու ջրի մատակարարման վերականգնման աշխատանքներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am