Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵԱՀԿ-ի ԽՎ-ի խոսնակն առաջարկել Է ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե

ԵԱՀԿ-ի ԽՎ-ի խոսնակն առաջարկել Է ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենն առաջարկել Է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի՝ հուլիսի սկզբին Մինսկում կայանալիք նստաշրջանում ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն նամակում, որն ավստրիացի քաղաքակա գործիչը նստաշրջանի նախաշեմին ուղարկել Է ազգային պատվիրակությունների ղեկավարներին ու Վեհաժողովի բյուրոյի անդամներին:

«Որպես առաջին քայլ ես կցանկանայի առաջարկել, որ Մինսկում մենք որոշում ընդունենք՝ ավելի համակարգված գործիք ստեղծել այդ հիմնախնդրի շուրջ երկխոսության համար»,- նշվում Է նամակում: «Ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտեի ստեղծումը թույլ կտա ԵԱՀԿ-ի ԽՎ-ին պրակտիկ գործունեությամբ զբաղվել այդ ոլորտում, հավասարապես նաեւ հարթակ դառնալ քաղաքական որոշումների մշակաման համար»,- նշել Է Մուտոնենը:

Փաստարկելով հատուկ կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը, Մուտոնենը հիշեցրել Է «ահաբեկչական գործողությունների այն չդադարող ու ավերիչ շարքի» մասին, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս եւ որոնք «ուղղված են անմեղ մարդկանց դեմ ամբողջ աշխարհում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am