Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էմմա Ուոթսոնը եւ «Գրքային փերիները» Փարիզում թաքցրել են «Սպասուհու պատմածը»

Էմմա Ուոթսոնը եւ «Գրքային փերիները» Փարիզում թաքցրել են «Սպասուհու պատմածը»
 ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը Twitter-ում հայտնել Է, որ Փարիզում թաքցրել Է գրող Մարգարետ Էտվուդի «Սպասուհու պատմածը» վեպի մի քանի օրինակ: Դերասանուհին ակցիա Է անցկացրել «Գրքային փերիները» կազմակերպության օգնությամբ, որի մասնակիցները գրական ստեղծագործություններ են թողնում ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Twitter-ի The Book Fairies‏ օգտահաշվում լուսանկարներ են հրապարակվել գրքերի օրինակների մոտավոր տեղադրությամբ: Օրինակներից մեկը թաքցրել են Լուվրի մերձակայքում: Գրառմանը կից մեկնաբանություններում Josh Martinez օգտատերը հայտարարել Է, որ «Սպասուհու պատմածը» գտել Է թանգարանի մերձակայքում: Սա առաջին անգամը չԷ, որ բրիտանացի դերասանուհին նման ակցիայի Է մասնակցում. 2016 թվականի նոյեմբերին նա Լոնդոնի մետրոյում թաքցրել Էր Մայա Էնջելոուի «Մայրիկը, ես եւ մայրիկը» գրքի օրինակները: Ուոթսոնն այդ մասին պատմել Է Facebook-ում:

Էմմա Ուոթսոնը հայտնի Է «Հարրի Փոթեր» կինոսագայում խաղացած Գերմիոնա Գրեյնջերի դերով: Նա նաեւ նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝«Գեղեցկուհին եւ հրդեշը», «Սուսիկ-փուսիկ լինելը լավ Է» եւ «Նոյ» ժապավենները: «Սպասուհու պատմածը» 1985 թվականի վեպ-հակաուտոպիա Է, որում պատմվում Է տոտալիտար կրոնական աստվածպետական հասարակության մեջ կանանց նկատմամբ դրսեւորվող խտրականության մասին: Ստեղծագործության մոտիվներով 2017 թվականին թողարկվել Է համանուն սերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Էլիզաբեթ Մոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am