Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա. ՈՒՂԻՂ

Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի 
թագավորական ակադեմիա. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլի նախագահությամբ հունիսի 22-ին Բրյուսելում մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բելգիայի թագավորական ակադեմիա են ժամանում մասնակից առաջնորդները. ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է գագաթնաժողովի անցկացման վայր:

Գագաթնաժողովին ներկա են լինելու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին: Օրակարգում են լինելու ԵԽ նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

ԵԺԿ գագաթնաժողովին ԵՄ անդամ երկրներից մասնակցում են նաև Գերմանիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի ղեկավարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am