Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեր բանակում խաղալիքներ չունենք. ՀՀ և Արցախի ՊՆ-ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը

Մեր բանակում խաղալիքներ չունենք. ՀՀ և Արցախի ՊՆ-ները հերքում են ԱԹՍ խոցելու 
մասին Ադրբեջանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են  Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21-ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք:

«Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հորդորել է չխաբվել ադրբեջանական հորինվածքներին: «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,- նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am