Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիայի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը

Սիրիայի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել  Հայաստանի կողմից 
ցուցաբերվող աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ժողովրդական խորհրդի նախագահ Հադիյե Աբբասն այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Սիրիայի և Հայաստանի ժողովուրդների միջև պատմական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը: Սիրիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայ-սիրիական հարաբերությունները բոլոր մակարդակներում առաջ մղելու անհրաժեշտությունը, ինչը բխում է երկու կողմերի շահերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Հադիյե Աբբասն ասել է, որ Սիրիան մեծապես գնահատում է հայկական կողմի աջակցությունը Սիրիային այդ երկրում ահաբեկիչների կողմից մղվող պատերազմում: Նա կարևորել է նաև խորհրդարանում Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և կապերի ակտիվացման գործում:

Փոլադյանը նշել է, որ Սիրիան հայերի համար իսկական տուն է, որտեղ նրանք ոսկե պատմական ժամանակաշրջան են ապրել՝ ինտեգրվելով տեղի հասարակությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am